ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունները

Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունները
10.12.2012 | 13:06

Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) դեկտեմբերի 14-ին կբացվի Ռոբերտ Ֆալկի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում են պատկերասրահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցադրությունը լուսաբանում է Ռոբերտ Ֆալկի ստեղծագործական ուղին` սկսած «Բուբնովի վալետ»-ի վաղ (1910-ական) և փարիզյան (1928-1937 թթ.) շրջաններից մինչև 1940-50-ական թվականները` վարպետի հասուն շրջանը: Արվեստասերների ուշադրությանը կներկայացվեն Ֆալկի գեղանկար հորինվածքները, այդ թվում` «Դաշնամուրի մոտ», «Սևամորթը. Կրկեսի դերասանը», նկարչի կնոջ` Ա. Վ. Շչեկին-Կրոտովայի «Սև գլխաշորով», «Վարդագույն գլխաշորով» հայտնի դիմապատկերները, բնանկարներ և նատյուրմորտներ: Ցուցադրությունը ներառում է նաև մատիտանկարներ և ջրանկարներ, ինչպես նաև Կ. Գոլդոնիի «Ստախոսը» պիեսի ձևավորման էսքիզը: Ազգային պատկերասրահի հավաքածուում գտնվող աշխատանքների մեծ մասը ձեռք է բերվել 1965-ին ՀԱՊ-ում կազմակերպված Ֆալկի առաջին անհատական ցուցահանդեսից: Դրանք ներառում են նաև նկարչի այրու` Ա. Վ. Շչեկին-Կրոտովայի թանգարանին նվիրաբերած ստեղծագործությունները:

 

 

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2600

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ